Մոսկվայում հանդիպում է տեղի ունեցել «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի և Հայաստանի գյուղատնտեսության նախարարի խորհրդական Արմեն Հայրապետյանի հետ: Կողմերի երկխոսության առանցքային թեման է եղել հայկական կողմից Ռուսաստան լոլիկի մատակարարման ֆիտոսանիտարական անվտանգության ապահովման հարցը, ասվում է «Ռոսսելխոզնադզորի» կայքում:
Նշվում է, որ մայիսին Հայաստանից Ռուսաստանի տարածք է ժամանել գրեթե 9200 տոննա ընդհանուր ծավալով լոլիկի 450 ավտոմեքենա: Ընդ որում՝ 27-ի դեպքում «Ռոսսելխոզնադզորի» կողմից հայտնաբերվել է Ռուսաստանի համար վտանգավոր կարանտինային օրգանիզմ լոլիկի ուտիճով վարակված լոլիկ:
Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» պաշտոնական հարցմամբ հայ գործընկերների ուշադրությունն էր հրավիրել Հայաստանում գոտիների որոշման անհրաժեշտության վրա, որոնք ազատ են նշված կարանտինային օրգանիզմից, և Հայաստանի տարածքից Ռուսաստան ֆիտոսանիտարական առումով բացառապես անվտանգ լոլիկի մատակարարման վրա: Համանման ցանկություն է հայտնվել նաև ընթացիկ հանդիպման ժամանակ:
Հայրապետյանը ռուսական կողմին հավաստիացրել է կարճ ժամկետներում համապատասխան միջոցառումներ ընդունելու մասին:
«Ռոսսելխոզնադզորը» դիմել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ խնդրելով չքաղաքականացնել Հայաստանի տարածքից Ռուսաստան լոլիկի մատակարարման հարցը: Նշված թեմայի բոլոր ասպեկտները բացառապես տեխնիկական բնույթ ունեն՝ ուղղված հսկիչ մարմնի կողմից իր ուղղակի գործառույթների կատարմանը ռուսական տարածքում ֆիտոսանիտարական բարեկարգության ապահովման առումով: