Սիրիայի Արաբական Հանրապետությունը և Հարավային Օսիայի հանրապետությունը համաձայնության են եկել փոխադարձ ճանաչման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին: Այդ մասին երեկ հայտարարել է Հարավային Օսիայի ԱԳՆ կայքում:
«Հարավային Օսիան և Սիրիայի Արաբական Հանրապետությունը հայտարարում են դեսպանատան մակարդակով երկու երկրների միջև փոխադարձ ճանաչման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին», - ասվում է հայտարարության մեջ:
Սիրիան և Աբխազիան ևս համաձայնության են եկել փոխադարձ ճանաչման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին: