ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 29-ին ընդունել է Ճապոնիայի նորանշանակ դեսպան Ջուն Յամադային՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նախարար Մնացականյանը հույս է հայտնել, որ դեսպան Յամադան իր գործունեությամբ կնպաստի հայ-ճապոնական հարաբերությունների առավել զարգացմանը: Նորանշանակդեսպաննիր հերթին վստահեցրել է, որ կներդնի առավելագույն ջանքերը՝ հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ, որոնք լավ հնարավորություն են ընձեռում գնահատելու կատարած աշխատանքները և նախանշելու հետագա համագործակցության ուղղությունները:
Նախարարն ու դեսպանը անդրադարձել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը միտված ծրագրերի իրականացման ընթացքին, միջազգային տարբեր ձևաչափերում Հայաստան-Ճապոնիա փոխգործակցությանը: