Կիեւի գործողություններում երբեմն սթափ դատողությունը եւ սեփական քաղաքացիների մասին մտահոգությունը դառնում են ռուսատյացության ուղղության պատանդը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ԱՊՀ-ից դուրս գալու Ուկրաինայի իշխանությունների որոշումը:
«Ուկրաինայի ինքնիշխան իրավունքն է որոշել ինչ կազմակերպությունների անդամակցել: Ուկրաինան պետք է որոշում ընդունի, թե ԱՊՀ վերաբերյալ իր այս կամ այն քայլը սեփական քաղաքացիների վրա դրական, թե բացասական ազդեցություն կունենա: Այս հարցում մենք ոչինչ չենք կարող անել»,- հայտարարել է նա Մինսկում կայացած ճեպազրույցում:
«Մեր ուկրաինացի հարեւանների գործողություններում երբեմն սթափ դատողությունը եւ սեփական քաղաքացիների մասին մտահոգությունը դառնում են ռուսատյացության ուղղության պատանդը»,- դժգոհել է Լավրովը: