Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) փոխնախագահ, Ստամբուլից ընտրված գործարար պատգամավոր Մուստաֆա Աթաշը հայտարարել է, որ առաջիկա ընտրություններում իրենք անպայման պետք է ապահովեն Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրությունը, հայտնում է Ermenihaber-ը:
«Մինչև Էրդողանին նախագահ չդարձնենք, մեզ համար քունը հարամ է, մեր երեխաներն ու ընտանիքը հարամ են մեզ, մեր կանայք հարամ են մեզ»:
Թուրք քաղաքական գործիչի պնդմամբ՝ հունիսի 24-ին սպասվող ընտրությունները Թուրքիայի համար ձևավորելու են եկող հարյուրամյակը:
«Վերջին շրջանում որոշ շրջանակներ չեն կարողանում մարսել մեր երկրի ռեկորդային տնտեսական աճը: Արտաքին թշնամիները մեզանից ավելի լավ գիտեն, թե հունիսի 24-ի ընտրություններից հետո նոր կառավարման համակարգով ինչպիսի երկիր ենք կառուցելու»,- նշել է Աթաշը: