Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման արարողությունը, հաղորդում է «Արմենպրես»-ը: Օդանավակայանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկին Աննա Հակոբյանին դիմավորեցին Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեն:
Օդանավակայանից Փաշինյանը կմեկնի «Հերոսների» հրապարակ, որտեղ Վրաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Չաչիբայայի հետ ծաղկեպսակ կզետեղի հավերժական կրակի մոտ:
Երկօրյա այցի շրջանակում՝ մայիսի 31-ին Փաշինյանը կմեկնի նաև Ջավախք ու կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հայկական պատվիրակության կազմում են Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը և այլ բարձրաստիճան այրեր: