ՀԱՄԱՍ-ը հայտարարել Է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի ռեժիմին վերադառնալու մասին

11:54     30 մայիսի, 2018

Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է գրեթե 24 ժամ շարունակված հարվածների փոխանակումից հետո հրադարաի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ Իսրայելի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին, հայտնում է РИА Новости-ն:

Անցած գիշեր պաղեստինցիները հրթիռակոծել են Իսրայելի հարավային շրջանները, իսկ իսրայելացիները վերստին ռմբակոծել են զինյալների օբյեկտները Գազայի հատվածում, սակայն առավոտից դիմակայության գոտում անդորր Է տիրում:

«Վերջին ժամերին, այն բանից հետո, երբ դիմադրությունը կարողացավ դիմագրավել ագրեսիան և թույլ չտալ խաղի կանոնների վերափոխում, ձեռնարկվել են բազմաթիվ միջնորդական ջանքեր և պայմանավորվածություն է ձեռք բերվել Գազայի հատվածում հրադադարի շուրջ փոխըմբռնման վերադառնալու հարցում»,- ասվում է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ: 


© armedia.am