ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) 2016 թվականին լրտեսի է ներդրել իր նախընտրական շտաբում: Այս մասին հաղորդում է Fox News- ը:
«Նրանք ունեին մարդիկ, ովքեր ներխուժել էին մեր քարոզարշավ: Կարող եք պատկերացնել, որ մարդիկ մեր քարոզարշավի մեջ էին ներթափանցել», - ասել է Թրամփը Թենեսի նահանգի իր աջակիցների առջև տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ:
Նախկինում Թրամփը ՀԴԲ ղեկավարներին «փտած խնձոր» էր կոչում: