Կկայանա Քիմ Քարդաշյան-Թրամփ հանդիպումը

13:13     30 մայիսի, 2018

Հեռուստաաստղ հայազգի Քիմ Քարդաշյանը այսօր մայիսի 30-ին Սպիտակ տանը կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Հանդիպմանը կմասնակցեն նաև ԱՄՆ նախագահի խորհրդականն ու փեսան` Ջարեդ Քուշները, ինչպես նաև  Քարդաշյանի իրավապաշտպանը, հայտնում է Vanity Fair- ը:

Ամսագրի փոխանցման համաձայն, Քարդաշյանը ցանկանում է քննարկել Թրափմի հետ Էլիս Մարի Ջոնսոնի ներում շնորհելու հարցը: 62-ամյա կինը 21 տարի անցկացրել է անազատության մեջ` դատապարտվելով թմրամիջոցների յուրացման և մաքսանենգության համար: Նա դատապարտվել է ցմահ ազատազրկման, առանց ներում հայցելու հնարավորության:

 


© armedia.am