Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ փոխնախագահ Կարո Փայլանը Twitter-ի իր էջում անդրադարձել է վերջին շրջանում խորացող տնտեսական ճգնաժամին, հայտնում է Ermenihaber-ը:
Կարո Փայլանը գրել է. «Տնտեսական ճգնաժամի հիմնական պատճառը ժողովրդավարության ճգնաժամն է։ Վստահությունը վերացել է «մեկ մարդու ռեժիմի» պատճառով։ Երբ ժողովրդավարության ճգնաժամը հաղթահարենք, տնտեսական ճգնաժամն էլ կհաղթահարենք»։
Նշենք, որ վերջին օրերին Թուրքիայի տնտեսությունը ցնցումների մեջ է։ Ազգային արժույթը անընդհատ արժեզրկվում է՝ պատմական ռեկորդներ սահմանելով։