Սաուդյան Արաբիայի արքայադուստր Հայֆա բինտ Աբդալլա Ալ Սաուդի լուսանկարը հայտնվել է Vogue Arabia ամսագրի շապիկին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Սաուդյան Արաբիայի հանգուցյալ թագավոր Աբդալլահի դուստրը լուսանկարվելիս կեցվածք է ընդունել կարմիր կաբրիոլետի ղեկին: Այս լուսանկարի ընտրությունը վերաբերում է այն փաստին, որ 2018 թ. հունիսից երկրում կանանց թույլատրել են մեքենա վարել` առանց խնամակալ-տղամարդու թույլտվության: