Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչԶինեդին Զիդանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ լքում է թիմը։ Ասուլիսին ներկա էր նաև ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը, հաղորդում է armfootball.com-ը:
2016 թվականի հունվարի 6-ին ֆրանսիացի մասնագետը նշանակվել էր թիմի գլխավոր մարզիչ։ Նրա գլխավորությամբ մադրիդյան ակումբը դարձավ Իսպանիայի չեմպիոն, նվաճեց Իսպանիայի Սուպերգավաթը, 2 անգամ հաղթեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը, 3 անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող ու 2 անգամ հաղթեց ակումբային Աշխարհի առաջնությունը։