Վլադիմիր Հակոբյանը չի նշանակվել ԱԱԾ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ

22:55     31 մայիսի, 2018

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանին չեն նշանակել ԱԱԾ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ։ ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը NEWS.am-ին հայտնեց, թե ավելի վաղ տարածված տեղեկությունը թյուրիմացություն էր։

«Թյուրիմացություն է եղել, այդ պահին ես պարզապես չէի կարողացել կապ հաստատել ԱԱԾ տնօրենի հետ։ Գիտեք, նա մեր աշխատողն է եղել, գործուղվել էր նախագահական։ Հիմա հետ է եկել, և կադրերի ռեզերվում է»,- նշել է Գալստյանը։

Ավելի վաղ ինքը՝ Գալստյանն էր հայտնել, որ  Վլադիմիր Հակոբյանին նշանակել են ԱԱԾ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ։


© armedia.am