ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և լոնդոնյան «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի MickiToy տիկնիկն հունիսի 1-ից արդեն վաճառքում է։ Այն արժե 11 800 դրամ:
Ֆուտբոլիստն այդ մասին գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում:
«ԱՐԴԵՆ ՀԻՄԱ! #MickiToy խաղալիքը հասանելի է Mankan խանութներում: Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ մեր բոլոր փոքրիկներին ցանկանում եմ երջանիկ մանկություն և հուսալից ապագա»,- գրել է նա: