Norway Chess Classic գերհզոր մրցաշարն անց է կացվում նորվեգական Սթավանգերում մայիսի 27-ից հունիսի 8-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայացուցիչ Շահրիյար Մամեդյարովը: Նորվեգիայում անցկացվող խոշորագույն մրցաշարի 4-րդ տուրում, բացի Արոնյանից և Մամեդյարովից, միմյանց դեմ կմրցեն Լիժեն-Կարուանա, Կարյակին-Լագրավ, Նակամուրա-Կարլսեն և Անանդ-Սո զույգերը:
3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը Մագնուս Կարլսենն է, ով ունի 2,5 միավոր: 1,5-ական միավոր ունեն Կարյակինը, Լիժենը, Նակամուրան, Մամեդյարովը, Լագրավը, Սոն և Անանդը: