«Պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի զինված ուժերի դիրքերի տեղափոխման հետ կապված ոչ մի մտահոգություն չունի, քանի որ իրավիճակն ամբողջովին վերահսկելի է, և մենք մեր արդյունավետ գործունեության միջոցով չեզոքացնում ենք այդ ցանկացած տեղափոխումը»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտխանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով Նախիջևանի հատվածում Ադրբեջանի զինուժի կողմից դիրքերի առաջխաղացմանը, փոխանցում է Panorama.am:
Նրա խոսքով՝ բոլորը պետք է գիտակցեն, որ Ադրբեջանն իրականացնում է իրենց տարածքում որոշակի տեղափոխումներ, դա Նախիջևանի հանրապետության տարածքն է. «Այս պահին ոչ մի միջամտության կարիք չկա»:
«Կարծում եմ, որ պետք է իրավիճակը սթափ գնահատենք, ոչ մի խնդիր այս պահին պաշտպանության նախարարությունը չի տեսնում»,- ասել է Դավիթ Տոնոյանը: