Ի՞նչ է խոստանում Սև Օձը 2013 թ.-ին

15:41     27 դեկտեմբերի, 2012

      2013 թ.-ի փետրվարի 10-ին իր իշխանությունն է ստանձնում է սև ջրային Օձը, որն իր զենքերը վայր կդնի արդեն 2014 թ.-ի հունվարի 31-ին:
2013 թ.-ի հորոսկոպը գալիք Սև օձի տարին բնութագում է ճկուն, դինամիկ, քանի որ տարվա գլխավոր տարերքը ջուրն է: Օձի տարին կարևոր կլինի բոլորի համար, մեծ փոփոխություններ են սպասվում: Աստղագետները նախանշում են անկայունություն և խորհուրդ տալիս յուրաքանչյուր գործողության համար մի քանի քայլ առաջ ռազմավարություն մշակել:
      Այս տարվան համապատասխանող գույները սևը, կապույտը և կանաչն են: Սև գույնը խորհրդանշում է գիշերվա մթույթւոնը, տիեզերքն ու ջրի խորությունը:
      Օձը, սակայն, վտանգավոր սողուն է, որի խաղթոցից կարելի է մահանալ: Մինչդեռ ամենից առաջ այս սողունը խոհեմ և իմաստուն է, որի թույնից դեղամիջոցներ են պատրաստվում
ծանր հիվանդների համար: Այս տարվա ընթացքում արժե ավելի իմաստուն լինել, ավել բաներ չխոսել ու վաղաժամ որոշումներ չընդունել: 2013 թ.-ի հորոսկոպը կենդանակերպի որոշ նշանների համար կանխատեսում է անսպասելի հաջողություն և տարին բնորոշում որակյալ փոփոխություններով կյանքում, ասենք օրինակ՝ ամուսնություն, երեխաների ծնունդ, նոր աշխատանք ու բնակարան: Մի բան հստակ է, որ օձի տարին կբերի շատ վառ տպավորություններ, անմոռանալի հանդիպումներ և զգացողություններ:
      Հաջողությունը կուղեկցի նրանց, ովքեր գործում են մտածված և բարեխղճորեն: Բոլոր անարդար պայմանավորվածությունները անհաջողության կմատնվեն: Օձը կպարգևատրի այն մարդկանց, որոնք մտերիմների նկատմամբ հոգատարություն կցուցաբերեն և կօգնեն ընկերներին: Մի բան պետք է հաշվի առնել. տարվա անկայուն բնույթը կարող է Ձեզ բամբասանքների հիման վրա կոնֆլիկտային իրավիճակներ ներքաշել: Մի’ տրվեք դրանց, բամբասանքները գալիս են նախանձից:
      Սակայն 2013 թ.-ի խորհրդանիշը երկերասանի է, և նրան բնորոշ է ոչ միայն սառնասրտությունն ու պրակտիկ վարքը, այլ նաև իմաստությունը: Խորհելու, վերլուծելու և ստեղծագործելու սիրահարներն այս տարի կհայտնվեն իրենց հաղթանակների գագաթին:
      Այս տարի պետք է ուշադրություն դարձնել ինքնազարգացմանը, հասնել ներդաշնակության և կատարելագործման:
      Օձի ասկետիզմը կխրախուսի բոլոր նրանց, ովքեր կգնեն միայն անհրաժեշտը և աջ ու ձախ չեն վատնի փողերը:
      Անձնական հարաբերություններում ևս պետք է պատասխանատու և լուրջ գործել: Օձի տարին իդելական է նոր ընտանիք կազմելու համար. միությունը կլինի ամուր և հարատև: Հետևաբար, կրքոտ սիրավեպերի կողմնակիցները պետք է սպասեն:
      Ինչ վերաբերում է գործնական հարաբերություններին, նշենք, որ հուլիսի սկզբից կյանքը կակտիվանա, քաոսը կտարածվի բոլորի վրա, մինչդեռ թիմային աշխատանքը հարթ կընթանա: Ղեկավարներն ու տնօրենները կգտնեն աշխատանքի նոր, ավելի արդյունավետ համակարգ:
      Ցավոք, Սև օձը չի խոստանում, որ կնպաստի երկարատև շուրջերկրյա շրջագայություններին: Օձն, ինչպես գիտենք, սիրում է հարմարավետություն, այնպես որ հաջողությունը սպասում է նրանց, ովքեր կլինեն իրենց հայրենիքում:

      Հ. Գ. 2013 թ.-ի հորոսկոպը խորհուրդ է տալիս պարտքով գումար չվերցնել, մարդիկ: :)
      Սակայն Օձը պնդում է, որ անպայման կփոխհատուցի բոլոր հավատարիմ, արդար, իմաստուն մարդկանց: Այնպես որ սպասեք, և հաջորդ տարում մեծ հաջողությունների կհասնեք:
"Արմեդիա" ՏՎԳ
27.12.2012


© armedia.am