Վարչապետ Նիկոլ Փաշինյանին կառավարության շենքի մոտ սպասում է անակնկալ նվեր՝ իր և տիկնոջ Աննա Հակոբյանի տեսքով տիկնիկներ, հայտնում է NEWS.am-ը:
«Ուղղակի վարչապետի ծննդյան առիթով ուզում էի փոքրիկ անակնկալ մատուցել։ Շատ եմ սիրում իրենց՝ վարչապետին և իր կնոջը։ Հույս ունեի, որ կառավարության նիստից առաջ կտեսնեի վարչապետին և կհանձնեի նվերը»,– նշեց տիկնիկագործ Աննա Աղաջանյանը։
Նիկոլ Փաշինյանին պատկերող տիկնիկի ձեռքին սելֆիի ձողն է, որն ըստ հեղինակի, խորհրդանշում է այսօրվա կրականությունը.
«Տիկնիկները խորհրդանշում են մեր նոր Հայաստանը, սերը, բոլորս էլ գիտենք՝ ինչ են խորհրդանշում իրենք»: