ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը մոտ ապագայում կարող է հանդիպել ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
«Այո, իրականում նման հանդիպում կարող է տեղի ունենալ: Հանդիպման ձևը և ժամկետը կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով», - ասել է նա:
Հարցին` արդյոք հանդիպումը կարող է տեղի ունենալ Պեկինում, Պեսկովը բացասական պատասխան է տվել: