Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները դիմել են ԱՄՆ-ին, որպեսզի վերջինս ուղղակի ռազմական օգնություն ցուցաբերի Եմենի Խոդեյդա նավահանգիստը հութիների «Անսար Ալլահ» խմբավորումից ազատագրելու հարցում, հայտնում է The Wall Street Journal՝ իր աղբյուրների հղումով:
Պարբերականի տվյալներով՝ Էր-Ռիադը և Աբու Դաբին իրենց այս հայցը բացատրում են այն հանգամանքով, որ այդ նավահանգստի ազատագրումից ուղղակիորեն կախված է Եմենի 29 մլն բնակչության կյանքը, իսկ առանց ԱՄՆ ուղղակի ռազմական օգնության իրենք չեն կարող իրականացնել Խոդեյդայի ազատագրման գործողությունը:
Նշվում է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը դեռևս վերջնական որոշում չի կայացրել, քանի որ մտահոգություններ ունի, որ քաղաքի մերձակայքում ռազմական գործողությունները կարող են դուրս գալ վերահսկողությունից: