Թբիլիսիում մետրոն չի աշխատում՝ մեքենավարների գործադուլի պատճառով, որոնք պահանջում են աշխատավարձի բարձրացում։
Վրացական «Առաջին ալիքիը» գրում է, որ մետրոյի մուտքի մոտ պաստառ է փակցված՝ ավտոբուսից օգտվելու խնդրանքով, քանի որ մետրոն փակ է։
Նշվում է նաև, որ երկուշաբթի ավտոբուսները ուղևորներին անվճար կտեղափոխեն։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ մեքենավարների աշխատավարձը չի բարձրանալու։ Նրա խոսքով՝ աշխատակիցների գործողությունները շանտաժ են, փոխանցում է ''Panorama.am''-ը։