Իրանը գործում է իր միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համապարփակ համատեղ ծրագրի շրջանակներում: Այդ մասին հունիսի 4-ին հայտարարել է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն:
«Գործակալությունը շարունակում է հետևել, որպեսզի միջուկային նյութերը՝ Իրանի կողմից հայտարարված երաշխիքների մասին համաձայնությանը համապատասխան չուղղորդվեն այլ նպատակների: Շարունակվում է Իրանում չհայտարարված միջուկային նյութերի և այլ գործունեության բացակայության ստուգումը»,- նշել է Ամանոն ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդին ներկայացրած իր զեկույցում, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը: