Մահացել է Պենտագոնի նախկին ղեկավարը

10:58     5 հունիսի, 2018

Ամերիկացի պետական գործիչ, նախկին պաշտպանության նախարար Ֆրենկ Կարլուչին, 88 տարեկան հասակում մահացել է Միացյալ Նահանգներում, հաղորդում է Պենտագոնի մամլո քարտուղար Ջեյմս Մեթթիսը, փոխանցում է NEWS.am-ը:

«Ես խորին ցավակցություն եմ հայտնում նախկին պաշտպանության նախարար Ֆրենկ Կարլուչիի կյանքից հեռանալու կապակցությամբ», - ասել է Մեթթիսը:

Մեթթիսը նշել է, որ Կարլուչին «ազգին ծառայել է ԱՄՆ 4 նախագահների օրոք՝ և՛ հանրապետական, և՛ դեմոկրատ, ՌԾՈՒ լեյտենանտ, Պորտուգալիայում դեսպան, ԿՀՎ փոխտնօրեն եղած ժամանակ և պաշտպանության նախարարությունում մի քանի այլ պաշտոններ զբաղեցնելու տարիներին մինչև պաշտպանության նախարար դառնալը»:

Կարլուչին ԱՄՆ պաշտպանության նախարարն է եղել 1987-1989 թվականներին: «1987 թվականին նշանակվելով, երբ մոտենում էր սառը պատերազմի ավարտը, նախարար Կարլուչին առաջադեմ առաջնորդ է եղել»,- նշված է Մեթթիսի հայտարարության մեջ:

 


© armedia.am