Այս տարվա հունիսի 1-ից Եվրամիության հետ համաձայնագիրն արդեն 80 տոկոսով պատրաստ է իրականացմանը: Այս մասին հունիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, փոխանցում է News.am-ը:
Բալայանն ընդգծել է, որ առայժմ ուժի մեջ չեն մտնի համաձայնագրի միայն այն կետերը, որոնք վերաբերում են տնտեսական հարաբերություններին, և որոնք ԵՄ անդամ երկրները պետք է առանձին քննարկեն:
Հիշեցնենք, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերին Բրյուսելում: