Ֆրանսիայի կառավարությունը 30 հազար եվրոյի կամավոր նվիրատվություն է կատարել, որն ուղղվելու է Հայաստանում կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխմանն ու դրանց դեմ պայքարին։ Այս մասին տեղեկանում ենք ԵԽ պաշտոնական կայքից:
Նշվում է, որ գումարը տրամադրվելու է Հայաստանի 2015-2018թթ․-ների Եվրոպայի խորհրդի գործողությունների ծրագրի և Եվրոպայի խորհրդի Գենդերային հավասարության 2018-2023թթ. ռազմավարության շրջանակներում։
Համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 4-ին՝ Եվրոպայի խորհրդում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժան-Բապտիստ Մատեի ու ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելլա Բատանի Դրագոնիի միջև։