Ֆրանսիահայ բժիշկը ներդրում է արել Հայաստանում. Փաշինյան

23:52     5 հունիսի, 2018

Ֆրանսիահայ բժիշկ Գևորգ Աբգարյանը անսալով ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության կոչին՝ ներդրում է արել Հայաստանում և մտածում է հայրենադարձության մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քիչ առաջ այցելել էր մեզ՝ ձայնս բուժելու։ Հայաստանցի բժիշկները սրտնեղել էին, թե Նիկոլն ասում է հայաստանյան բժշկությունը անզոր է իր հազի առաջ։ Գնա տեսնենք ֆրանսիական բժշկությունը ինչ կարող է անել»,- գրել է Փաշինյանը:  


© armedia.am