Instagram-ում շուտով հնարավոր կլինի վերբեռնել մինչև 1 ժամ տևողությամբ տեսահոլովակներ

13:00     6 հունիսի, 2018

Instagram ծառայությունը շուտով թույլ կտա օգտատերերին վերբեռնել մինչև մեկ ժամ տրողությամբ տեսահոլովակներ: Այս մասին հաղորդել է The Wall Street Journal- ի էլեկտրոնային տարբերակը, փոխանցում է «Արմենպրես»-ը:

Թերթի աղբյուների տվյալներով՝ Facebook-ը, որն Instagram-ի սեփականատերն է, քննարկում է տեսահոլովակների տևողության ավելացման հնարավորությունը, որոնք բեռնում են այդ հավելվածի օգտատերերը: Այս պահին Instagram-ում կարելի է զետեղել տեսագրություն, որը տևում է առավելագույնը մեկ րոպե:

Առայժմ պարզ չէ, թե մեկժամանոց տեսահոլովակների գրանցման հնարավորությունը կվերաբերի սոսկ Instagram Stories-ին, թե ամբողջ ծառայությանը:


© armedia.am