ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում բարձր է գնահատվել այն հանգամանքը, որ լինելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ` Հայաստանը շարունակում է խորացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ իրենք պատրաստակամ են խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ:
Այս մասին հունիսի 6-ին ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը:
«Առանձնակի կարևորվեց Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելություններին Աֆղանստանում և Կոսովոյում։ Այդ մասին հատուկ ընդգծեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը՝ նշելով, որ Հայաստանը շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի համար հուսալի գործընկեր»,- նշել է Նահապետյանը: