Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ակնկալում է, որ «դժվարին քննարկումներ» տեղ կգտնեն «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարների եւ կառավարությունների հունիսի 8-ից 9-ը կայանալիք գագաթնաժողովին, բայց կփորձի խոսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Իրանի եւ առեւտրային մաքսատուրքերի շուրջ տարաձայնությունների հարցով, փոխանցում է Reuters–ը։
Շարլեվուայում կայանալիք հանդիպումը կսկսի տնտեսական աճի եւ առեւտրի հարցերով աշխատանքային նիստով։
Նշենք, որ Կանադան նույնպես շատ է տուժել ամերիկյան մաքսատուրքերից, Մերկելն առաջարկել է համատեղ աշխատել, որ լուծում գտնեն․ «Մենք պետք է ընդհանուր դիրքորոշմանը հավատարիմ մնանք»,-ասել է նա։
Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի նախարարներն Վաշինթոնին դիմել են կոչով՝ պաշտպանել Իրանում գործող եվրոպական ընկերություններին, որ նրանք չհայտնվեն Վաշինգթոնի պատժամիջոցների ներքո։