ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը կփորձի դադարեցնել Եվրոպայի եւ ԱՄՆ–ի միջեւ սկանդալը, որն արդեն ազդել է Դաշինքի վրա՝ դառնալով «լուրջ տարաձայնությունների» պատճառ անդամ երկրների միջեւ, փոխանցում է AFP–ն։
Նրա խոսքով, անհրաժեշտ է միավորվել ՆԱՏՕ–ի հիմնական խնդրի շուրջ եւ պաշտպանել միմյանց, չնայած այդ տարաձայնություններին։
Հիշեցնենք, որ ԵՄ–ի եւ ԱՄՆ–ի միջեւ հարաբերությունները վատթարացել են պողպատի ու ալյումինի ներկրման մաքսատուրքեր ԱՄՆ–ի կողմից սահմանելուց հետո։ ԵՄ–ն պահանջում է մաքսատուրքերի չեղարկում եւ սպառնում է պատասխան մաքսատուրքեր սահմանել ամերիկյան ապրանքների համար հուլիսին։