Սաուդյան Արաբիայի բնակիչները կարող են առանց 2018 թվականի Աշխարհի գավաթի հեռարձակման մնալ:
Պարբերականի համաձայն՝ տեղական հեռուստաընկերություններից որեւէ մեկը չի կարողացել համաձայնության գալ հեռարձակման իրավունքների ձեռքբերման շուրջ: Կոնտենտի սեփականատերը beIN Media քաթարյան ընկերությունն է:
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (FIFA) միջնորդ է կողմերի միջեւ, սակայն բանակցությունները փակուղի են մտել: Նշվում է, որ քաթարցիները Սաուդյան Արաբիային մեղադրում են առանց իրավունքի եւ կոնտենտը գողանալով հեռարձակում ստեղծելու փորձի համար: