ՆԱՏՕ-ն երբեք չի հրաժարվի Ռուսաստանի հետ երկխոսությունից և Մոսկվայի հետ հարաբերությունների հաստատման հնարավորությունից: Այս հայտարարությունը լրագրողների առաջ արել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը Բրյուսել ուղևորվելիս, որտեղ նա մեկնեց մասնակցելու դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպմանը, փոխանցում է «Արմենպրես»-ը:
«ՆԱՏՕ-ն երբեք չի հրաժարվի Ռուսաստանի հետ երկխոսությունից: ՆԱՏՕ-ն երբեք երես չի թեքի Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորու փորձերից»- նշել Է նա:
«Դրա հետ մեկտեղ, երբ մենք տեսնում ենք՝ ընտրությունների հետ ինչ Է տեղի ունենում Ամերիկայում ու եվրոպական մի քանի երկրներում, երբ մենք տեսնում ենք Ռուսաստանի կողմից ուժի կիրառման ճանապարհով Եվրոպայում սահմանների վերաձևման մյուս դեպքերը, այդժամ ՆԱՏՕ-ին հարկ Է լինում պատասխանել»,- հավելել Է Մեթիսը: