Թրամփը Կանադային մեղադրել է Սպիտակ տունը հրկիզելու մեջ

12:53     7 հունիսի, 2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ շփոթել է պատմական փաստերը և Կանադային մեղադրել է 1812 թվականին Սպիտակ տունը հրկիզելու մեջ, հայտնում է CNN-ը:

Ինչպես հայտնել են պաշտոնատար անձինք, Տրյուդոն հանդիմանել է Թրամփին տուրքերի բարձրացումը «ազգային անվտանգության» մտացածին խնդիրներով արդարացնելու համար: Ի պատասխան՝ Թրամփը հարցրել է՝ «մի՞թե դուք չեք հրկիզել Սպիտակ տունը»՝ վկայակոչելով 1812 թվականի պատերազմը:

Թրամփի այս արտահայտության խնդիրն այն է, որ 1812 թվականին Անգլիան իսկապես հրկիզել է Սպիտակ տունը, սակայն, ինչպես պնդում են պատմաբանները, դա եղել է Յորքի (Օնտարիո) վրա ամերիկյան հարձակման պատասխանը: Նշենք, որ Յորքն այդ միջադեպից հետո է դարձել կանադական տարածք:


© armedia.am