Բրիտանական խորհրդարանում տարածվել է մի փաստաթուղթ, որի համաձայն՝ Լորդերի պալատի անդամներից պահանջվում է այլևս չննջել ժամանակ, հայտնում է lenta.ru-ն:
Փաստաթղթում հատկապես նշվում է, որ վերջին ամիսներին խորհրդարանի վերին պալատի վարքը չի համապատասխանում այն չափորոշիչներին, որոնց քաղաքական գործիչները պետք է հետևեն:
Հստակեցվում է, որ լորդերի հիմնական զանցանքներն են բարձրաձայն խոսակցությունները գոռոցները, ինչպես նաև քննարկումների ժամանակ քնելը: