ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարների հանդիպումը մեկնարկել է

13:01     7 հունիսի, 2018

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը: 

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո սա Մնացականյանի և Լավրովի առաջին հանդիպումն է:


© armedia.am