Քնեսեթն, այնուամենայնիվ, քննարկումներ կանցկացնի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով։ Այս մասին հայտնում է ''Arutz Sheva'' կայքը՝ վկայակոչելով Իսրայելի պետական հեռուստաընկերությանը, փոխանցում է News.am-ը։
Նշվում է, որ Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնը պատրաստվում է խորհրդարանի անդամ, «Մերեց» կուսակցության ներկայացուցիչ Թամար Զանդբերգի կողմից հաջորդ շաբաթ ներկայացվելիք բանաձեւի շուրջ քվեարկություն անցկացնել։
Իսրայելական կայքում շեշտվում է, որ բանաձևի ընդունումը հակասում է Իսրայելի ԱԳՆ դիրքորոշմանը։
Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդունել էր երկրի արտաքին գործերի նախարարության հանձնարարականը Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի շուրջ Քնեսեթում քննարկումները մինչեւ Թուրքիայում հունիսի 24-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը հետաձգելու մասին։