ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մեկ տարվա ընթացքում հրաժարական ներկայացնել։ Այս մասին ԱԺ-ում ասել է Փաշինյանի լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Վարչապետի խոսքով` արտահերթ ընտրությունների գնալու միակ սահմանադրական ճանապարհը, կառավարության ծրագրի հաստատումից հետո, մնում է վարչապետի հրաժարականը:
Ըստ ՀՀ Սահմանադրության, եթե խորհրդարանը հավանություն է տալիս կառավարության ծրագրին, ապա այն չի կարող լուծարվել, հետևաբար արտահերթ ընտրություններ տեղի չեն կարող ունենալ:
Արտահերթ ընտրությունների անցկացման միակ տարբերակը կամ վարչապետի հրաժարականն է, կամ խորհրդարանի կողմից նրան անվստահություն հայտնելը: