Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը այնպես, ինչպես տոնեց թավշյա հեղափոխության արդյունքում: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում կառավարության ծրագրի ընդունումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է News.am-ը:
Դիտարկմանը, որ «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները և անձամբ Գագիկ Ծառուկյանը հայտարարել են, որ ձգտելու են ընտրությունների ժամանակ ստանալ 50+1 տոկոս ձայն, Փաշինյանն արձագանքել է. «Թույլ տվեք ոչ կոռեկտ ձևակերպումների հետ չհամաձայնել: Ես կարող եմ մի բան ասել, որ ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի»:
Փաշինյանը նշել է, որ ընտրությունները տեղի են ունենալու մեկ տարվա ընթացքում, ինչը նշանակում է, որ այն կարող է տեղի ունենալ նույնիսկ 2 ամիս անց: