ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Չինաստանում նախագահը երեք օր է անցկացնելու:
Ուրբաթ օրը տեղի կունենան բանակցություններ Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպի միջև, որից հետո կստորագրվեն մի շարք փաստաթղթեր, փոխանցում է Ինտերֆաքսը:
Բացի այդ, ՌԴ նախագահը զրույցներ կունենա Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Լի Չժանշուի, ինչպես նաև ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանի հետ:
Պաշտոնական ծրագրից հետո Պուտինը և Սի Ցզինպինը գնացքով կմեկնեն Տյանցզին` դիտելու հոկեյի պատանեկան հանդիպումը:
Շաբաթ և կիրակի օրերին Պուտինը կանցկացնի Ցինդաո քաղաքում, որտեղ տեղի կունենա Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովը: Գագաթաժողովի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության նախագահը նախատեսում է նաև մի շարք երկկողմ հանդիպումներ գագաթաժողովին եկած համաշխարհային առաջնորդների հետ: