Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սպառնացել է, որ «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի մասնակիցները «վեց երկրների համաձայնագիրը» կստորագրեն առանց ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ը:
Գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 8-9-ը Կանադայի Քվեբեկ նահանգում:
«ԱՄՆ-ի նախագահը, հնարավոր է, դեմ չէ մեկուսանալ, բայց մենք էլ դեմ չենք համաձյնագիրը վեց երկրներով ստորագրելուն»,- գրել է Մակրոնը Twitter-ի իր միկրոբլոգում: