Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ողջունել է Պեկին ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ազգային ժողովների դիմաց գտնվող հրապարակում: Այնուհետև Ժողովրդական ազատագրական բանակի զինվորական նվագախումբը մի քանի ստեղծագործություն է կատարել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Առաջինը հնչել են Ռուսաստանի և Չինաստանի օրհներգերը, որից հետո երաժիշտները կատարել են ռուսական հայտնի «Կատյուշա» երգը: Դիմավորման պաշտոնական արարողությանը Պուտինը ժամանել է Mercedes լիմուզինով: Առաջնորդները միասին ողջունել են նախ չինական, ապա ռուսական պատվիրակությանը:
Պուտինը Չինաստանում կգտնվի մինչև հունիսի 10-ը: Մայրաքաղաքում կայանալիք բանակցություններից հետո Ռուսաստանի ղեկավարը Սի Ցզինպինի հետ միասին կուղևորվի Տյանցզին քաղաք՝ երկու երկրների պատանի հոկեյիստների միջև կայանալիք ընկերական հանդիպումը դիտելու համար: Այնուհետև ՌԴ նախագահը կմասնակցի Ցինդաոյում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովին:
Путина встретили в Пекине российским гимном pic.twitter.com/Az6n2xJigL
— Кремлевский пул РИА (@Kremlinpool_RIA) June 8, 2018