Մալայզայի նոր վարչապետ Մահաթհիր Մոհամեդը թույլատրելէ կառավարական պաշտոնյաներին ընդունելու որպես նվեր միայն սնունդ, ծաղիկներ ևմրգեր, հայտնում է News.am-ը` հղում կատարելով New Starits Times-ին:
Պարբերականի փոխանցմամբ՝ Մալայզիայի վարչապետը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է պաշտոնյաների համար նվերների ցանկը սահմանափակող նոր քաղաքականության մասին, որը անմիջապես մտնում է ուժի մեջ: Նոր որոշումը կայացվել է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում:
«Եթե այստեղ կա մեկը, ով ինձ համար նվեր է պատրաստել, ես այն չեմ ընդունի: Սակայն դուք կարող եք ինձ ծաղիկներ, սնունդ կամ մրգեր նվիրել՝ ոչ ավելին: Մենք կհրաժարվենք մնացած ամեն ինչից... Նույնը վերաբերում է բոլոր պետական պաշտոնյաներին: Նրանք չեն կարող ցանկացած նվեր ընդունել»,- ասել է երկրի վարչապետը: Մահաթհիր Մոհամադը նշել է, որ նրանք, ովքեր նվերներ են տալիս, «նույնքան մեղավոր են, որքան նրանք, ովքեր ընդունում են դրանք»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մալայզիայի նոր վարչապետն իր կառավարման առաջին երկու շաբաթվա ընթացքում հայտարարել է մի շարք պետական գերատեսչությունների առաջիկա լուծարման ևկառավարության անդամների աշխատավարձի 10 տոկոսով կրճատման մասին: