Հայաստանը շահագրգռված է, որպեսզի հանրապետություն էժան գազ ներկրվի, լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, հայտնում է «Այսօր»-ը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ գազի սակագնի վերաբերյալ գործող պայմանագիրն ավարտվում է 2018-ին:
«Պայմանագիրը տարվա վերջ պետք է թարմացվի, նոր պայմաններով քննարկումներ տեղի կունան նոյեմբերին: Հնարավոր է գնի բարձրացում տեղի ունենա, թե՝ ոչ, եկեք այս պահին չանդրադառնամ դրան: Գազի գնի վերաբերյալ քննարկումները կսկսվեն ու համապատասխան առաջակներ կլինեն», - նշել է նախարարը:
Դիտարկմանը, եթե Ռուսաստանը թանկացնի գազի գինը, արդյո՞ք Հայաստանը պատրաստ է Իրանից գազ գնել, նախարարն ասել է.
«Եթե գնա նման քայլի, ամեն ինչ հնարավոր է: Մենք շահագրգռված ենք, որ ներկրենք էժան գազ»: