Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե նախատեսում են ցամաքային գործողություններ սկսել Հյուսիսային Իրաքի Քանդիլի, Սինջարի և Մահմուրի շրջաններում, հայտնում է «Tvzvezda.ru» - ն:
«Եթե Բաղդատը հայտարարի, որ ի վիճակի չէ լուծել այդ տարածքներում գտնվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) ճամբարների հարցը, ապա մենք առանց հարցնելու հարվածներ կհասցնենք Քանդիլի, Սինջարի և անգամ Մահմուրի շրջանների ուղղությամբ»,- ասել է Թուրքիայի նախագահը: