Բակո Սահակյանն ԱՀ ոստիկանության աշխատակիցներին ներկայացրել է նորանշանակ ոստիկանապետին

16:11     9 հունիսի, 2018

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին այցելել է Արցախի Հանրապետության ոստիկանություն և գերատեսչության աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ ղեկավարին:
Նախագահ Սահակյանը Իգոր Գրիգորյանին մաղթել է արդյունավետ աշխատանք և շնորհակալություն հայտնել Կամո Աղաջանյանին երկարամյա ծառայության համար՝ նրան ցանկանալով հաջողություններ:

 


© armedia.am