Ռուսաստանի և Չինաստանի կողմից մշակված խոշոր եվրասիական գործընկերության նախագիծը բաց կլինի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) բոլոր երկրների համար: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` ելույթ ունենալով ՇՀԿ գագաթաժողովում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Անհրաժեշտ են ձեռնարկել նաև այլ քայլեր, որոնք կհանգեցնեն ԵվրԱզԷՍ-ի և Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակներում առևտրի և ներդրումային նախագծերի իրականացման ջանքերի աճին» -կարծում է Պուտինը։