Ռուսաստանը հավատարիմ է մնում Իրանի միջուկային համաձայնագրի Գործողությունների համատեղ համապարպակ պլանին (ԳՀՀՊ)։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՇՀԿ գագաթնաժողովի ընդլայնված նիստում ելույթի ժամանակ, հաղորդում է NEWS.am-ը՝ հղվելով ՏԱՍՍ-ին:
«Անկասկած, մեր երկրին չի կարող չանհանգստացնել այն, ինչ տեղի է ունենում Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ։ ԳՀՀՊ-ից ԱՄՆ ելքը կարող է ապակայունացնել իրավիճակը։ Ռուսաստանը հանդես է գալիս համաձայնագրի հետևողական, անշեղ կատարման օգտին։ Մեր կողմից շարունակում ենք կատարել մեր ստանձնած պարտավորությունները»,- հայտարարել է նա։