ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա, որտեղ ներկա կլինի ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացմանը։
Տեղեկությունը Aysor.am-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։
Նա նշել է, որ այցի օրակարգի մասին մանրամասն տեղեկությունը կհրապարակվի պատշաճ ժամկետներում։
ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների նիստին մասնակցող ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը Ալմաթիում լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ ՀՀ վարչապետը կայցելի Մոսկվա։