Թբիլիսիում վերսկսվել են բողոքի ակցիաներն ի աջակցություն Զազա Սարալիձեի, ով բողոքարկել էր իր 16-ամյա որդու սպանության գործով հետաքննությունը, փոխանցում է «Նովոստի Գրուզիա»-ն:
Ներկա պահին երթևեկությունը Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայով արդեն սահմանափակվել է: Պողոտայի վրա գտնվող խորհրդարանի շենքի հրապարակը և դրա հարակից տարածքը լի է մարդկանցով:
Այսօրվա հանրահավաքի մասնակիցների հիմնական պահանջը կլինի «արդարության վերականգնումը»:
Ավելի վաղ Սարալիձեն կոչ էր արել միանալ այն բոլոր մարդկանց, ովքեր գործ են ունեցել «պետական կառույցների անարդարության հետ»:
Սարալիձեի գլխավոր պահանջներից մեկը նախկին դատախազ Միրզա Սուբելիանիի ձերբակալումն էր: Սարալիձեն նրան մեղադրել է հանցագործության կոծկման և գործը կեղծելու համար: