Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Կանադայում կայացած G7 գագաթաժողովի լուսանկարով:
«Վերջին ամիսներին ֆոտոլրագրությունը նոր արտաքին քաղաքական բարձունքներ է նվաճում... Կարևոր չէ, ինչ է եղել փակ դռների հետևում: Ավելի ճիշտ՝ կարևոր չէ, որ դռները փակ են եղել: Մեկ կադր, և վարագույրը բարձրացված է», - գրել է Զախարովան լուսանկարի մեկնաբանությունում: